Միջոցառումներ

Շնորհավո՛ր տոնդ, սիրո քաղաք Երևան


Էրեբունի-Երևանը 2799 տարեկան է: Ինչպես քաղաքում, այնպես էլ վարժարանում տիրում էր տոնական ուրախ մթնոլորտ: Աշակերտները պատրաստել էին «Շրջայց Երևանով» միջոցառում, որի շրջանակում հանդիսատեսին մտովի տեղափոխեցին Երևանի տեսարժան և պատմամշակութային վայրեր: Միջոցառումը լրացվեց քաղաքամայր Երևանի մասին գեղեցիկ երգերով և ասմունքով:

«Երևանը մեզ համար  սկսվում է սեփական տնից, իսկ վարժարանը մեր երկրորդ տունն է: Եվ ուրեմն, սիրելով մեր մեծ տուն Երևանը՝  սիրում ենք նաև մեր վարժարանը»,- իր խոսքում նշեց ԱԽ նախագահ Դ. Վարդանյանը:

Վարժարանի տնօրեն Ն. Սաֆարյանը ողջունեց 10-րդ դասարանի աշակերտների մասնակցությունը և շնորհավորեց նրանց հարազատ քաղաքի տոնի կապակցությամբ:

Շնորհավո՛ր տոնդ, մեր ծննդավայր, մեր մանկության և պատանեկության օրրան, մեր սրտի՛ քաղաք, սիրո՛ քաղաք, տուն մեր, Երևա՛ն:

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software