Միջոցառումներ

Շուշիի հետքերով


Մշակութային պատերազմում երբեք չենք պարտվելու: Մենք գնում ենք պատմական Շուշիի հետքերով: ՀՊՄՀ հենակետային վարժարանի (ավագ դպրոց) հումանիտար (հոգեբանություն) հոսքի 11-րդ դասարանի աշակերտները իրենց ուսուցչի՝ Մարիամ Գրիգորյանի նախաձեռնությամբ այցելեցին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ։ Այստեղ նրանք ծանոթացան արցախյան գորգագործության մշակույթին՝ պատերազմի ընթացքում Շուշիի գորգերի թանգարանից տարհանված նմուշների ցուցադրությանը։ Թանգարան-ինստիտուտում ցուցադրված են 17-20-րդ դարերով  թվագրվող 71 նմուշներ (գորգեր, ասեղնագործ գորգեր, կարպետներ, ասեղնագործություններ և այլն), որոնցից ամենահինը 350 տարեկան է՝ Ասկերանի շրջանի Տող գյուղից։ Աշակերտները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ցուցանմուշները, որոնք հազվագյուտ են, աչքի են ընկնում իրենց հագեցած գույներով և նախշերի բազմազանությամբ։ Վերջում նրանք իրենց տպավորությունները գրի առան թանգարանի հուշամատյանում։ Աշակերտների ցանկությունը մեկն է՝ գորգերի հաջորդ ցուցադրությունը տեսնել ազատագրված Շուշիում։

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software