Միջոցառումներ

Թանգարանում սերունդներ են հանդիպում


Այսօր ՀՊՄՀ Պատմության և իրավագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողներն իրենց ուսումնաճանաչողական պրակտիկայի շրջանակում նախաձեռնել էին «Թանգարանում սերունդներ են հանդիպում» խորագրով միջոցառումը, որին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան ՀՊՄՀ հենակետային վարժարանի 10-րդ դասարանի հումանիտար (անգլերեն) հոսքի աշակերտները: Միջոցառման ժամանակ կազմակերպվեց այց Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ թանգարան, որտեղ նրանց դիմավորեցին երրորդ կուրսի ուսանողները: Ուսանողներն իրենց կրտսեր ընկերներին ներկայացրին ՀՊՄՀ-ի հիմադրման պատմությունը, կառուցվածքը, ստորաբաժանումները, նշանավոր շրջանավարտներին և իհարկե բուհի ունեցած արտասահմանյան համագործակցությունները: Շրջայցն ուղեկցվեց աշակերտների բովանդակալից հարցադրումներով, հագեցած հետաքրքիր քննարկումներով:
            Հանդիպման ավարտին աշակերտներին հնարավորություն տրվեց լրացնելու թանգարանի հուշագիրքը՝ արտահայտելով իրենց տպավորությունները: 10-րդ դասարանի աշակերտուհի Ժենյա Կարապետյանն անկեղծացավ. «Մեզ շատ դուր եկավ էքսկուրսավարների խոսքը, ներկայացնելու ոճը և նյութը:  Շնորհակալ ենք և տպավորված»:

2018 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software