Միջոցառումներ

Թումանյանական կերպարներ


Փետրվարի 22-ին ՀՊՄՀ հենակետային վարժարանում տեղի ունեցավ մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանին նվիրված միջոցառման երկրորդ փուլը: Այս անգամ մրցույթ-միջոցառման մասնակից  5 թիմերը պետք է ներկայացում բեմադրեին Հովհաննես Թումանյանի որևէ ստեղծագործության հիման վրա:

Բոլոր թիմերն էլ յուրօրինակ, հետաքրքիր և ուսուցողական ներկայացումներ էին պատրաստել. Անբան Հուռին, Անուշը, Մարոն, Սուտլիկ Որսկանը, չարչին մեկ տեղում էին հայտնվել: Լսարանը գունազարդվել էր և լցվել մեղեդային հնչյուններով:

Մրցույթի ընդհանուր արդյունքներն ամփոփելու ժամանակը եկավ: Մասնակիցներն անհամբեր սպասում էին:

-Շատ դժվար է գնահատել Թումանյանի ստեղծագործությունների ներկայացումը. չէ՞ որ Թումանյանը թերևս ամենաժողովրդական գրողն է,- նշեց միջոցառման կազմակերպիչ, վարժարանի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վանուհի Բաղրամյանը:

Ի վերջո գնահատող հանձնաժողովը որոշեց, որ հաղթանակի բոլորն էլ արժանի են և բոլոր թիմերին էլ շնորհվեցին պատվոգրեր:

-Դուք մեծ եռանդ ու ջանք էիք դրել ձեր ներկայացումներում: Իրոք, երևում էր ձեր անտրտունջ աշխատանքը և այն, որ մեծ հաճույքով էիք պատրաստվել,- եզրափակեց վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը:

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software