Միջոցառումներ

Տոն, որ միշտ մեզ հետ է


Ուրախ տրամադրությամբ, վառ ու արևոտ գույներով, որ ազդարարում են ուսումնական տարվա սկիզբը, վարժարանը տոնում էր դպրության օրը:  Սա իրական տոն է, որ միշտ մեզ հետ է:  Վարժարանի տնօրենությունը, ուսուցիչները և աշակերտական խորհուրդը կազմակերպել էին հատուկ ընդունելություն տասներորդ դասարանցիների համար։ Նրանց ողջունեց վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը՝ նշելով, որ «ներկայիս սերունդը տարբերվում է. ավելի պահանջկոտ է, ինքնուրույն և ձգտող՝ որոշումներ կայացնելու ճանապարհին: Ես վստահեցնում եմ, որ համատեղ աշխատանքի ընթացքում փորձելու ենք հաշվի նստել այս հիանալի սերնդի առաջարկների ու կարծիքների հետ՝ ավելացնելով վարժարանի ձեռքբերումներն ու հաջողությունները»: Տնօրենն ուրախությամբ է նկատում՝ տարեցտարի ավելանում է վարժարանի դիմորդների թիվը, ինչը և´ պարտավորեցնող է, և´ ոգևորող կրթության ոլորտի նվիրյալների համար: Ավագ վարժարանցիները նորեկներին  ընդունեցին ինչպես ընկերիների։ Աշակերտական խորհրդի անդամները իրենց շնորհավորական խոսքն ասացին և ճանաչողական խաղերի միջոցով ծանոթացան նոր ընկերների հետ: Մասնագիտական խաղերով ու յուրահատուկ ձեռնարկներով բացահայտեցին յուրաքանչյուր մասնագիտությանը բնորոշ առանձնահատկությունները, ապա ծանոթացրին դպրոցի կառուցվածքին, ավանդույթներին և խոստացան օգնել, որ կարողանան ձեռք բերել նոր հմտություններ և կարողություններ: Շնորհավորում ենք բոլոր աշակերտներին: Հավատացած ենք՝ ուսումնական տարին արգասաբեր է լինելու նրանց շնորհիվ:  Բարի՜ նորամուտ, արդեն սիրելի դարձած վարժարանցիներ:

 

 

 

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software