Միջոցառումներ

Վարժարանցիները ընտրեցին աշակերտական խորհրդի նախագահ


Իրարանցում, աշխույժ եռուզեռ, հուզմունք ու սպասում. սեպտեմբերի 24-ը  նման  չէր սովորական աշխատանքային երկուշաբթիներին: Վարժարանում մե՜ծ իրադարձություն էր. տեղի էր ունենում աշակերտական խորհրդի նախագահի ընտրություններ: Թեկնածուները երեքն էին` Ռաֆայել Ավագյանը՝ բնագիտամաթեմատիկական հոսքի 11-րդ դասարանից, Լևոն Բուռնազյանը՝ հումանիտար (անգլերեն) հոսքի 11-րդ դասարանից և Արմեն Նանայանը՝ հումանիտար (հոգեբանություն) հոսքի 11-րդ դասարանից:  Թեկնածու երեք անդամներն էլ առանձնանում են իրենց կազմակերպչական ջիղով և պատրաստվածությամբ: Մրցակցությունը թեժ էր, ընտրությունը՝ դժվար:
Քվեարկությանը մասնակցում էին բոլոր աշակերտները: Ամփոփումից հետո պարզ դարձավ, որ ձայների մեծամասնությամբ  աշակերտական խորհրդի նախագահ է ընտրվել հումանիտար (անգլերեն) հոսքի 11-րդ դասարանի աշակերտ  Լևոն  Բուռնազյանը:  Նորանշանակ նախագահը գիտակցում է աշխատանքի  պատասխանատվությունը, կարծում է՝ հեշտ չի լինելու, բայց պատրաստ է նվիրումով ու ջանասիրությամբ աշխատել: Շնորհավորում ենք Լևոնին ընտրվելու կապակցությամբ և մաղթում ակտիվ աշխատանքային գործունեություն, աշակերտական հետաքրքիր ու հագեցած օրեր:

 

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software