Միջոցառումներ

Վարժարանի սանը հաղթող է ճանաչվել


ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարում Լեհաստանի,  Ռումինիայի¸ Բուլղարիայի¸ Վրաստանի¸ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար միջպետական համաձայնագրի շրջանակում հայտարարված մրցույթների արդյունքները:

Հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել նաև հենակետային վարժարանի բնագիտամաթեմատիկական հոսքի 12-րդ դասարանի աշակերտ Սարգիս Ղազարյանը: Վարժարանում սովորելու տարիներին նա մասնակցել է տարբեր երկրներում կազմակերպված միջազգային կոնֆերանսների և արժանացել պատվոգրերի:

Մրցույթի արդյունքներով Սարգիս Ղազարյանը բակալավրի կրթական ծրագրով հաղթող է ճանաչվել: Նա 5 դիմորդների ցանկում է և իր ուսումը շարունակելու է Բուլղարիայի Հանրապետությունում:

Մինչ այդ Սարգիս Ղազարյանը ընդունվել էր նաև Հայաստանի Ամերիկյան և Չեխիայի բիզնես համալսարաններ:

Շնորհավորում ենք Սարգիս Ղազարյանին՝ ցանկանալով նորանոր հաջողություններ:

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software