Միջոցառումներ

Վարժարանիցիների դասը ՀՊՄՀ-ի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում


Վարժարանի աշակերտները հաճախ են հյուրընկալվում Մանկավարժական համալսարանի տարբեր լաբորատորիաներում, ծանոթանում դրանց հագեցվածությանը, գիտական փորձեր կատարելու հմտություններին, անցկացնում դասեր:

Անցնող շաբաթվա ընթացքում բնագիտամաթեմատիկական հոսքի Ֆիզմաթ ենթահոսքի 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները ուսուցչուհի Գոհար Նահապետյանի ուղեկցությամբ «Ինֆորմատիկա» առարկայի դասն անցկացրին ՀՊՄՀ-ի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում:

Ավագ դպրոցականներին լաբորատորիայի ղեկավար, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Նունե Օրդյանը ծանոթացրեց լաբորատորիայի կողմից իրականացվող աշխատանքներին, դպրոցականների համար նախատեսված խմբակի նպատակին ու անելիքներին:

Նունե Օրդյանը տեղում աշակերտներին ծանոթացրեց Աղուէս և Կրիայ ծրագրավորման միջավայրերին, եռաչափ մոդելավորմանն ու տպագրությանը, ինչպես նաև ռոբոտաշինությանը՝ SERob 1 և Arduino համակարգերի միջոցով։ Վերջինս աշակերտներին հորդորեց հաճախ այցելել լաբորատորիա, ծանոթանալ ծրագրերին, ինչպես նաև մասնակցել խմբակներին:

Աշակերտները լաբորատորիայի ղեկավարին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և վստահեցրին, որ շատ կարևոր է «Ինֆորմատիկա» առարկայի շրջանակներում ստացած տեսական գիտելիքներն ամրապնդել գործնականում տեխնիկապես գերհագեցած լաբորատորիայում:

2020 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software