Միջոցառումներ

Վարպետին հյուր


                                                                                                                                                    Տիեզերքի պերճ հյուսվածքն եմ

                                                                                                                                                           Իմ մեջ երկինքն է երգում…

                                                                                                                                                                  Ավետիք Իսահակյան

Իսահակյանի ստեղծագործությունները բարձրարժեք գրավոր հուշարձաններ են, որոնք ապրում և շնչում են ժամանակի հետ: Վարպետի ապրած կյանքին ու ստեղծագործություններին ծանոթանալու և ունեցած գիտելիքները ամրապնդելու նպատակով ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի հումանիտար հոսքի անգլերեն ենթահոսքի 11-րդ դասարանի աշակերտները դեկտեմբերի 1-ին դասղեկ Աննա Խատայանի գլխավորությամբ, օգտվելով աբոնոմենտային ծրագրից, այցելեցին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, որտեղ Վարպետը ապրել է իր կյանքի վերջին տասը տարիները: Թանգարանի շենքը սև տուֆից էր, որն առաջին իսկ պահից գրավեց աշակերտների ուշադրությունը: Այցելուներին ջերմությամբ ընդունեց թանգարանի Էքսկուրսավարը, ով մեծ սիրով ներկայացրեց Իսահակյանի կյանքի պատմությունը: Թանգարանը երեք հարկանի էր. առաջին հարկում վարպետի տունն էր, իսկ երկրորդ հարկում նրա կյանքին և ստեղծագործությանը նվիրված նմուշներ էին: Իսահակյանի շունչը զգալի էր տան ամեն մի անկյունում: Տպավորիչ էր հատկապես Վարպետի այգին, որն իր աշնան գույներով իրական հեքիաթի էր նման։ Համալրելով գիտելիքները՝ աշակերտները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները և չնայած մռայլ, անձրևոտ եղանակին՝ օրը հագեցած էր վառ գույներով և «խայտաբղետ»  գիտելիքներով:

 

2018 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software