Միջոցառումներ

Վերջին զանգը հնչեց նաև ՀՊՄՀ-ի Հենակետային վարժարանում


Այսօր ՀՊՄՀ-ի Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի 12-րդ դասարաններում հնչեց ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը, որն, ի դեպ, 22-րդն էր:

Այս անգամ, սակայն, ավարտական ելույթի մեկնարկն անսովոր էր. «Հիշում ենք և խոնարհվում» կարգախոսով, 1րոպե լռությամբ և քահանայի հնչեցրած Տերունական աղոթքով ներկաները հարգեցին ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը:

Հումանիտար (հոգեբանություն, լրագրություն), մշակութային (նկարչություն, բնագիտամաթեմատիկական հոսքերում սովորող 106 շրջանավարտների վերջին դասն ու ելույթն անցավ տոնական մթնոլորտում:

Վարժարանի աշակերտներն իրենց սրտի խոսքը, կրթօջախում սովորած ուրախ և անհոգ տարիների մասին հուշերը, շնորհակալական ու շնորհավորանքի խոսքը փոխանցեցին «մասնագիտական կղզիներից».«իր տեսակի մեջ յուրահատուկ, լավագույնը Երևանում, Հայաստանում և ողջ աշխարհում»-, բեմականացումների, դրական և զվարճալի տեսանյութերի, խոստովանությունների միջոցով վստահեցրին աշակերտները:

Տոնական ցերեկույթն ամփոփվեց բոլոր հոսքերում սովորող շրջանավարտների համատեղ երգ ու պարով:

ՀՊՄՀ-ի Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը հանդիսության ավարտին նախ փոխանցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը, ապա իր ջերմ բարեմաղթանքներն ու շնորհավորանքները հղեց Հայաստանում, Սփյուռքում, Արցախում և Ջավախքում ապրող բոլոր շրջանավարտներին.«Այս գեղեցիկ օրը հիշարժան է նաև մեզ համար, քանի որ հպարտորեն մեծ կյանք ենք ճանապարհում ևս մեկ սերունդ, որին փոխանցել ենք մեր գիտելիքներն ու իմացությունները: Սիրելի' շրջանավարտներ, դուք կանգնած եք կյանքի առավել պատասխանատու փուլի շեմին: Գիտեմ, որ ունեք պատանեկան բազում երազանքներ, ուստի կոչ եմ անում բոլորիդ՝ ստացած գիտելիքներով, տոնական տրամադրությամբ ու վճռականությամբ գնալ դեպի նվիրական երազանքների կատարում: Ցանկանում եմ, որ ձեր կյանքի ողջ նավարկության ընթացքում երբեք ու երբեք փրկօղակի կարիք չունենաք»,-նշեց տնօրենն ու այսօրվա խաղաղ առավոտի համար ջերմ ողջույններ հղեց առաջնագծում իրենց պարտքը պատվով կատարող հայոց բանակի զինվորներին, որոնց թվում է նաև վարժարանի շուրջ 100 շրջանավարտ:

Հոգեբանության ենթահոսքի շրջանավարտ Հրաչյա Տեփանոսյանը վստահ է ՝ կյանքը զարգացում է և յուրաքանչյուր նախորդ փուլի վրա հնարավոր է կառուցել հաջորդը.«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա սովորել հենց այս կրթօջախում, որտեղ ուսուցիչներից յուրաքանչյուրը չսպանեց մեր տեսակը, այլ ճանաչեց և ընդունեց՝ մեր առավելություններով և թերություներով: Այս տարիներին շատ բան ենք սովորել, սակայն ամփոփելով պետք է նշել՝ամենակարևորը բարի լինելու պատգամն էր. որակ, որի կարիքը մարդկությունը շատ ունի»,- aspu.am-ի հետ զրույցում նշեց Հրաչյան և հավելեց, որ հենց այդ պատճառով ուսումը որոշել է շարունակել ՀՊՄՀ-ում՝ այս անգամ ընտրելով հասարակագետի մասնագիտությունը:

Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի Աշակերտական խորհրդի նախագահ Նորայր Շողիկյանը, ամփոփելով ուսումնական 3 տարիները, նշեց, որ դրանք այսօրվա պես բուռն էին. «Ամոռանալի օրեր, խորը գիտելքիներ, որը հնարավոր չէր ստանալ այլ կրթական հաստատությունում: Այստեղ ձևավորված մթնոլորտը, ուսանողների և աշակերտներրի փոխադարձ սերն ուղղակի «ստիպում էին» սովորել»:

Աշակերտներին ծնողների անունից շնորհավորեց նաև ՀՊՄՀ-ի Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը.«Սա մի ակնթարթ է, որը մեր կյանքում դառնում է ամենասիրելին և հիշարժանը: Այն կյանքում նոր քայլեր կատարելու, մեր ցանկություններն ու երազանքներն իրականցանելու նոր հնարավորություն է, կարևոր ակնթարթ է, որը կստիպի կյանքում շատ բան սովորել, կօգնի անցնել որոշակի ճանապարհ, ծառայել և օգտակար լինել հասարակությանն ու հանրությանը»:

Սմբատ Լպուտյանը մաղթեց աշակարտներին հետ շրջվելով ուրախանալ և բարի գործեր անել՝ շենացնելով երկիրը, քաղաքը, ծառայել ժողովրդին և երջանիկ լինել այդ ծառայության մեջ:

- See more at: https://aspu.am/hy/content/verjin_zangy_hnchec_naev_henaketayin_varzharanu/#prettyPhoto

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software