Միջոցառումներ

Վոլեյբոլի մրույթ ուսուցչական անձնակազմի և աշակերտների միջև


ՀՊՄՀ հետակետային վարժարանում կայացավ այն, ինչին սպասում էինք բոլորս. վոլեյբոլի միջդպրոցական մրցույթի արդյունքում հաղթած դասարանի թիմը մրցեց ուսուցչական անձնակազմի ներկայացուցիչների հետ: Թիմի անդամներն էին՝ վարժարանի տնօրեն Ն. Սաֆարյանը, փոխտնօրեն Ա. Հարությունյանը, ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Ա. Սմբատյանը և Լ. Գրիգորյանը, պատմության ուսուցչուհի Ա. Եփրիկյանը, հոգեբանության ուսուցչուհի Ա. Հովհաննիսյանը, նկարչության ուսուցիչ Ն. Բալաբեկյանը:
Մրցակիցները ինչպես և սպասում էինք բավականին գեղեցիկ և դիտարժան խաղ ցույց տվեցին: Լարված էին ոչ միայն խաղացողները, այլև հանդիսատեսը: Խաղը ուղեկցվեց ծափահարություններով և ոգևորիչ ձայներով:
Առաջին խաղակեսը ավարտվեց հօգուտ ուսուցչական կազմի, սակայն երկրորդ խաղակեսում 12-րդ բնագիտամաթեմատիկական հոսքի թիմը առաջ անցավ հաշվով և հաղթեց այն: Երրորդ խաղակեսում ուսուցչական անձնակազմի ներկայացուցիչները հաղթեցին:
ԱԽ-ը շնորհավորում է հաղթող թիմին և շնորհակալություն է հայտնում նման անմիջական մթնոլորտի համար:

2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software