Բարի Գալուստ

ՀՊՄՀ-ի հենակետային վարժարան

<<Գիտելիքը և միայն գիտելիքն է մարդուն դարձնում ազատ ու մեծ>>. սա Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի (ավագ դպրոց) կարգախոսն ու կրթության փիլիսոփայությունն է:

Վարժարանը սովորողների և սովորեցնողների համայնք է, որի մանկավարժական դավանանքը /կրեդոն/ միմյանց նկատմամբ հարգանքն ու համագործակցության գիտակցումն ու պատրաստակամությունն է, հավատը սովորողների ուժերի, հնարավորությունների, արժանիքների, օժտվածության և բացառիկության նկատմամբ:

Մեր աշխատանքի առանցքում սովորողն է, իսկ վերջնական նպատակը՝ մտածող, ստեղծարար ու գիտելիքը արժևորող քաղաքացի դաստիարակելը: Գիտելիքներով զինված մարդը ինքնավստահ է, ուժեղ, պաշտպանված ու նպատակասլաց: Նա չի երկնչում հայտնել իր կարծիքը, ազատ է տգիտության կապանքներից:

Այո՛, գիտելիքը մեր աշխարհի բացարձակ արժեքն է: Այն մի զորեղ ուժ է, մի երկաթե ասպար, որն օգնում է մարդուն պայքարել դժվարությունների դեմ: Մարդկանց աշխատանքով ստացված, ամբարված գիտելիքները շարունակ աճում են, դառնում են ավելի խոր, լայն, ավելի ուժեղ ու հենարան են ծառայում մեր աշխարհայացքի, ընդունակությունների և ստեղծագործական ներուժի հետագա անվերջ զարգացման համար: Գիտելիքը մարդու ուղեկիցն է նրա անցնելիք ողջ ճանապարհի ընթացքում, և ինչպիսի հաջողությունների էլ մարդկությունը հասնի այդ փնտրտուքների բավիղներում, էլի կմնան որոնելու, բացահայտելու, ճանաչելու մեծ ու նոր աշխարհներ: 

 

ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ԱՆՎՃԱՐ Է

Նպատակային ծրագրով ուսումնասիրվող առարկաններ

Հումանիտար
Հայոց լեզու և գրականություն

.

Պատմություն և հայոց լեզու

.

Անգլերեն և հայոց լեզու

.

Բնագիտամաթեմատիկական
Մաթեմատիկա և ֆիզիկա

.

Կենսաքիմիա

.

Լրացուցիչ վճարովի կրթական ծառայություններ
Կերպարվեստ և դեկորատիվ կիրառական արվեստ

.

Պարարվեստ

.

Միջոցառումներ

+
Շրջանավարտ
%
Բուհ ընդունված
+
Գիտությունների թեկնածու

Ինֆորմատիկա & ՏՏ տեխնոլոգիաներ

Կենսաբանություն

Ֆիզիկա & Բնագիտություն

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software