Բնագիտական շաբաթ ՀՊՄՀ հենակետային վարժարանում

01.12.2023

<<Բնագիտական շաբաթը ՀՊՄՀ հենակետային վարժարանում>> Հաշվի առնելով մի շարք կարևորագույն հանգամանքներ ՀՊՄՀ հենակետային վարժարանում անց կացվեց բնագիտական շաբաթ , որի ընթացքում քննարկվեցին մի շարք արդիական և հետաքրքիր թեմաներ։ Հիմնական քննարկման առարկաներն էին՝ Քիմիան Ֆիզիկան Աշխարհագրությունը Կենսաբանությունը։ Շաբաթվա ընթացքում վարժարանի հարկերում դրված էին տեղեկատվական պաստառներ։ Յուրաքանչյուր օրը նվիրված էր բնագիտական առարկաներից որևէ մեկին, և համապատասխան թեմաներով ելույթ էին ունենում մեր վարժարանականները։ Ելույթները հագեցած էին ակտիվ հարցուպատասխանով, պրեզենտացիաներով և այլն։ Բնագիտական շաբաթվա շրջանակում քննարկվում էին թեմաներ ինչպիսիք էին ՝ Ժամանակ և արագություն, Պրիոնային սպիտակուցներ, Ջրի կարևորությունը և այլ շատ թեմաներ։ Շաբաթին մասնակցում էին ինչպես բնագիտամաթեմատիկական , այնպես էլ հումանիտար հոսքերի աշակերտները։ <<Առողջապահություն>> թեմայով հանդիպում ենք ունեցել Արուս Մկրտչյանի հետ (dj vakcina), քննարկել ենք ՝ / վատ սովորությունները /առողջ սնունդը /կախվածությունները /վիրուսները և դրանց կանխարգելումը։ Հանադիպումը հնարավորություն է ընձեռնել մասնակցել teenslive-ի կողմից կազմակերպվող առաջիկա ֆեստիվալին։ Բնագիտական շաբաթը ամփոփեցինք շաբաթօրյակով` մաքրություն անելով վարժարանի և հարակից տարածքներում:

 

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software