Հանդիպում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անդամների հետ

17.10.2023

ՀՊՄՀ հենակետային վարժարանում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անդամների հետ: Հանդիպում - դասը հագեցած էր ակտիվ հարց ու պատասխանով, երաժշտական գործիքների ուսումնասիրմամբ և այլն: Ծանոթանալով գործիքներին ` աբովյանականներն անձամբ փորձեցին նվագել նվագախմբի անդամների օգնությամբ:  

Հանդիպումը եզրափակվեց խաղով, որի ժամանակ վարժարանցիները փորձում էին գուշակել անվանի կոմպոզիտորների աշխարհահռչակ ստեղծագործությունները: Հանդիպման ընթացքում ակտիվ մասնակցություն ցուցաբերած աշակերտներ Համլետը և Նատալին ստացան խրախուսական նվերներ: Կրտսեր աբովյանականներից շատերն էլ իրենց տպավորություններով կիսվեցին հանդիպումից հետո անց կացվող հարցազրույց-նկարահանման ժամանակ:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software