ՀՊՄՀ «Լավագույն ուսանողը» վարժարանի շրջանավարտ Նանե Պետրոսյանցն է

26.12.2022

ՀՊՄՀ «Լավագույն ուսանողը» վարժարանի շրջանավարտ Նանե Պետրոսյանցն է

 

Մանկավարժական համալսարանում հոբելյանական տարին նշանավորվեց «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությամբ։

ՀՊՄՀ-ի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող մրցույթում այս տարվա հաղթող ճանաչվեց Օտար լեզուների ֆակուլտետի ուսանող, ՀՊՄՀ –ի հենակետային վարժարանի շրջանավարտ՝ Նանե Պետրոսյանցը։

Բուհի տասը ֆակուլտետներից նախապես ընտրվել էին լավագույն ուսանողները։

Բանասիրական ֆակուլտետում՝ Տաթև Թամրազյանը, Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետում՝ Վարդուհի Վարդանյանը նույնպես ՀՊՄՀ –ի հենակետային վարժարանի շրջանավարտներ են։ Լավագույն աբովյանականներին շնորհավորեց բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը՝ մաղթելով հաջողություններ և ձեռքբերումներ։

«Ձեզնից յուրաքանչյուրն ընտրել է մասնագիտական այն տիրույթը, որի կենտրոնում մատաղ սերնդի դաստիարակությունն ու կրթությունն է, նրանց հետ երկխոսությունը, անձնային որակների ձևավորումը։ Ուսանողն է պայմանավորում բուհի ձեռքբերումները, ապահովում լավագույն ավանդույթների շարունակականությունը»,-նշեց Սրբուհի Գևորգյանն ու մեկդարյա բուհի 100-րդ լավագույններին վստահեցրեց՝ հաջորդ հարյուրամյակում նույնպես շարունակելու են ուսանողակենտրոն քաղաքականությունը։

Մանկավարժականի այս տարվա «Լավագույն ուսանող» Նանե Պետրոսյանցը շնորհակալություն հայտնեց իր ուսոցիչներին և դասախոսներին, որոնց շնորհիվ էլ արժանացավ լավագույնի կոչմանը։

Հպարտությամբ  շնորհավորում ենք Նանեին և մաղթում նորանոր հաջողություններ:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software