ՀՊՄՀ Հենակետային վարժարանի դեռահասների շրջանում մեդիագրագիտության մակարդակի բարձրացման նպատակով պատմություն և հայոց լեզու նպատակային առարկաների խորացված ուսուցմամբ 11-րդ դասարանի սաները մասնակցեցին մեդիագրագիտության թեմայով սեմինար-քննարկման` խաղային ձևաչափով։
Սեմինարն ուղղված էր դպրոցականների քննադատական մտածողության և տեղեկատվական միջավայրում վստահորեն կողմնորոշվելու կարողությունների զարգացմանը։
Նրանք ընդլայնեցին գիտելիքները մեդիայի տեսակների և դրանց առանձնահատկությունների վերաբերյալ, ուսումնասիրեցին հիմնական չափանիշները, որոնք օգնում են տարբերակել հավաստի տեղեկատվությունը կեղծից։
Խաղային առաջադրանքների միջոցով կարողացան տարբերակել հուզական արտահայտչամիջոցների ազդեցությունը տրամաբանական փաստերից։