Միջոցառում նվիրված Փարաջանովի 100-ամյակին

13.02.2024

Փետրվարի 13-ին ՀՊՄՀ հենակետային վարժարանում աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում` նվիրված հայ մեծանուն նկարիչ, քանդակագործ, ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի  ծննդյան հոբելյանական 100-ամյակին։ Միջոցառման ընթացքում սովորողները պատկերավոր ներկայացրին արվեստի գործչի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը, ծանոթացրին նկարչի նշանավոր գործերին, վերլուծեցին վերջինիս հոգեվիճակն ու բնավորությունը։

Ամփոփելով փարաջանովյան շնչով լի մեր  միջոցառումը` կարևոր ենք համարում հայ նշանավոր արվեստագետների հիշատակը պահպանելն ու նրանց արվեստը վերագնահատելը։ Այդ գործընթացից, ինչպես միշտ, անմասն չմնաց նաև մեր վարժարանը։

 

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software