Վարժարանականները հանրապետության լավագույնների շարքում են

01.04.2024

 Շնորհավորում ենք Արման Աստվածատրյանին` հայոց լեզվի օլիմպիադայի հանրապետական փուլում 1֊ին կարգ նվաճելու համար, Ալինա Մելքոնյանին` գրականության օլիմպիադայի հանրապետական փուլում 3֊րդ կարգ նվաճելու համար, Նանե Գրիգորյանին` և՛ հայոց լեզվի, և՛ գրականության օլիմպիադաների հանրապետական փուլերում 2֊րդ կարգ նվաճելու համար։ Շնորհավորում ենք մեր այն բոլոր աշակերտներին,ովքեր մասնակցել են առարկայական օլիմպիադաներին` տարբեր փուլերում արժանանալով պատվոգրերի և շնորհակալագրերի։ Շնորհավորում ենք նրանց ուսուցիչներին` Անուշ Հայրապետյանին և Վանուհի Բաղրամյանին` իրենց աշխատանքի արդյունքը և հաջողության բերկրանքը վայելելու առիթով։ Հպարտանում ենք նրանց հաջողություններով` վստահ լինելով,որ դրանք շարունակական են լինելու։

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software