Վարժարանը կարդում է

23.09.2026

Սիրելի ընկերներ, առաջարկում ենք մասնակցել մեր այս
նախաձեռնությանը։ Մեզնից շատերը արդեն վաղուց ընտրել են
իրենց ամենասիրելի և իմաստուն ընկերոջը՝ գիրքը։ Կարդում ենք,
հուզվում, համաձայնում կամ բանավիճում հեղինակի հետ՝ ինքներս
էլ չնկատելով, թե ինչպես է ընթերցանության հմուտ հատիչը կոկում,
հղկում մեր միտքն ո սիրտը։
Առաջարկում ենք ընթերցած ամեն գրքից հետո այս էջում
ներկայացնել գրքից ստացած տպավորությունները․ ո՞վ գիտե, մեր
անկեղծ գնահատականը կարող է ձեզ համա՞ր էլ դառնալ այդ գիրքը
ձեռքը վերցնելո հորդոր․ միգուցե մեր գրվածքը յուրօրինակ
գովա՞զդ կլինի, կամ հնարավորություն մեկ անգամ էլ համոզվելո, թե
որքան տարբեր ենք մենք, որքան բազմաշերտ։
Այս անգամ ներկայացնում ենք Շահան Շահնուրի «Նահանջը
առանց երգի» վեպի ընթերցանությունից մեր տպավորությունները։
Գրեք ձեր հույզերի կամ մտորումների մասին, առաջարկեք ձեր
գ ր ք ե ր ը, մեն ք այնքան սպասում ե ն ք ձ ե ր համախոհ
գործակցությանը։
Սիրով՝ անգլերեն 12/2-ի
աշակերտներ


Նահանջը առանց երգի
Կույր սերը նման է մշուշապատ այգո. այնտեղ ամեն փուշ թվում
է ծաղկի թերթիկ, իսկ ամեն ստվեր՝ լույսի շող։ Երբ սերը փակում է
աչքերը, բանականությունը լռում է, և սիրտը սկսում է հյուսել իր
սեփական իրականությունը, որտեղ սիրելի էակը ոչ թե իրական,
անկատար մարդ է, այլ կատարելության մարմնացում։
Սա խորապես հուզիչ, բայց խոցելի իրողություն է։ Մի կողմից,
դա նվիրվածության ամենաբարձր աստիճանն է, երբ մարդն
ընդունակ է սիրելո անվերապահորեն, առանց պայմանների ո
առանց հաշվարկի։ Դա մ տեսակ անձնուրացություն է, որտեղ
դիմացինի թերությունները չեն փշրում զգացմունքը, այլ լուծվում են
անսահման ներողամտության օվկիանոսում։ Սերը դառնում է
վահան, որը պաշտպանում է սիրելիին աշխարհի (և նույնիսկ
սեփական) քննադատությունից։
Սակայն լուսավոր այս հեքիաթն ունի իր մութ կողմը։ Կուրացնող
սերը ստիպում է աչք փակել այնպիսի ճշմարտությունների վրա,
որոնք կարող են ցավեցնել։ Դա սիրո և իդեալականացման բարակ
սահմանագիծն է, երբ մենք սիրում ենք ոչ թե իրական մարդուն՝ իր
մսով ո արյունով, այլ այն կատարյալ պատրանքը, որը կերտել ենք
մեր երևակայության մեջ։
Կույր սերը տեսողություն չունի, իսկ հասունը տեսնում է ամենը՝
ամեն սխալ, ամեն տգեղ գիծ, բայց․․․ ընտրում է մնալ։ Առաջինը
պատրանք է, երկրորդը՝ սխրանք։
Երբ մարդը սիրում է, դա դառնում է կամ նրա մեծագույն ուժը,
կամ էլ ամենախորը ողբերգությունը․ ամեն ինչ կախված է նրանից,
թե ում է նա նվիրել իր անմնացորդ լույսը։
Առաքելյան Մանե
Նույնիսկ ամենաչքնաղ ստեղծագործությունը խոսքերի կարիք
չունի․ կարոտ չէ անվերջ բացատրությունների, քննարկումների։
Հնարավոր է չնկատել աննշան արարքները, մեծ կամ աննշմար
զոհաբերությունները։
Հարյուրավոր անցորդներ անգաղափար, անհաղորդ կհեռանան,
բայց լճի հորիզոններով շրջող, ձյան փաթիլներ հիշեցնող ճերմակ
կարապները տվել են իրենց ՝ մինչև վերջին շունչը միմյանց սիրելո
լուռ խոստումները։
Ստեփանյան Գայանե
Միտքը շղարշվեց սրտի կանչով, և այլևս էական չէր կատարածի
անմտությունը։ Սիրտը բաբախում էր մթագնած գլխում․ ամայի էր
այն։
Կուրորեն սիրողը կատարելության քող էր քաշել նրա (սիրեցյալի)
մեծագույն թերությունների վրա, և աստվածացրել նրան։ Իսկ ե՞րբ են
բացվելո այդ կույր աչքերը․․․ Գուցե սիրեցյալի՞ ակների փակվելուց
հետո։ Ո՛չ․․․ Սիրտն էլ կամայանա ապրած տարիների պես։
Մուրադյան Տավիղ
Ի՞նչ է տեղի ունենում մարդո հետ, երբ նա հեռանում է իր
արմատներից և աստիճանաբար սկսում է ապրել արժեքներով, որ
իրենը չեն։ Իմ կարծիքով, հենց այս հարցն է «Նահանջը առանց երգի»
վեպը դարձնում արդիական նաև այսօր։
Վեպի հերոսները ապրում են մ միջավայրում, ուր ազգային
պատկանելությունը այլևս միայն ծննդյան փաստ չէ։ Այն դառնում է
ընտրություն։ Մարդը կարող հոգեպես այնքան հեռանալ իր
ինքնությունից, որ ազգային պատկանելությունը աստիճանաբար
դառնա սոսկ անցյալի մ մաս։ Նրա «նահանջը» մեկ օրվա կամ մեկ
որոշման արդյունք չէ․ այն փոքր քայլերի ամբողջություն է։
Հեղինակը չի բաժանում մարդկանց «լավերի» և «վատերի»։
Հերոսները հակասական են։ Նրանք սիրում են, տառապում,
սխալվում, փորձում են երջանիկ լինել՝ հաճախ իրենց անձնական
ցանկությունները դնելով մյուս արժեքներից առաջ։ Նրանց
վարքագիծը հասկանալո համար պետք է ոչ միայն դատել, այլև
ճանաչել ո հասկանալ այն միջավայրը, որի ազդեցության տակ
ձևավորվել են նրանք։
Հատկապես հետաքրքիր է Պետրոսի կերպարը։ Նրա ներքին
աշխարհում զգացվում է երկակիություն․ մ կողմից՝ ցանկանում է
ապրել ազատ, ժամանակակից կյանքով, մյուս կողմից՝ նրա մեջ
դեռևս չի մարել իր անցյալի, ազգային պատկանելության վերհուշը։
Նրա խնդիրը միայն այն չէ՝որտեղ ապրել կամ ինչ լեզվով խոսել։
Ավելի խորքային հարց է ինչպիսի մարդ դառնալը։ Հենց այստեղ է
նրա ներքին պայքարը։
Ինձ համար հետաքրքիր է Պետրոսի կերպարը․ նա ներկայացնում է
ոչ թե բացառիկ, այլ շատ իրական մարդու։
Առանձնահատուկ նշանակություն ունեն Նենեթի և Պետրոսի
հարաբերությունները, որոնք պետք չէ ընկալել սոսկ որպես երկո
մարդկանց անձնական կապ։ Այն երկո տարբեր աշխարհների
հանդիպում է։ Նրանց շփումների միջոցով Շահնուրը ցույց է տալիս,
թե որքան ուժեղ կարող է լինել օտար միջավայրի ազդեցությունը
մարդո մտածողության վրա։
Պիեռի ներկայությունը Նենեթի կյանքում կարևոր է նաև նրանով,
որ Պետրոսի միջոցով բացահայտվում է նրա ներքին
հակասությունը։ Մարդուն ամենից լավ ճանաչում ենք ոչ թե նրա
միայնակ պահերին, այլ ուրիշ մարդո հետ հարաբերության մեջ։
Պետրոսի և Նենեթի հարաբերություններից երևում է, թե ինչ է տեղի
ունենում, երբ անձնական զգացմունքները բախվում են այն
արժեքներին, որոնք մարդը ժառանգել է իր ընտանիքից և
միջավայրից։
Իմ կարծիքով, նրանց հարաբերությունների
ամենահետաքրքիր կողմ այն է, որ Նենեթը միայն «ազդող»
կերպար չէ, իսկ Պիեռը միայն
«ազդվող»։
Այսօր էլ բազմաթիվ մարդիկ ապրում են իրենց ծննդավայրից
հեռո, սովորում են այլ երկրներում, շփվում են տարբեր ազգերի
մարդկանց հետ և ապրում են տարբեր մշակույթների ազդեցության
ներքո։ Դրա մեջ ինքնին ո չ մ բացասական բան չկա։
Ընդհակառակը, տարբեր մշակույթների ճանաչումը ընդլայնում է
մարդո աշխարհընկալումը։ Խնդիր է առաջանում այն ժամանակ,
երբ մարդը սկսում է ամաչել այն ամենից, ինչը իրեն կապում է իր
անցյալի հետ։
Ես, սակայն, չեմ կարծում, որ Շահնուրը պարզապես կոչ է անում
փակվել սեփական աշխարհի, մշակույթի մեջ և մերժել օտարը։
Խնդիրը օտարը ճանաչելը չէ, այլ սեփականը կորցնելը։
Վեպի վերնագիրն ինքնին շատ խորհրդանշական է։ «Նահանջը»
ընթացք է դեպի հետ և այստեղ ոչ թե ֆիզիկական, այլ հոգևոր
նահանջ է ։ Ի ս կ «առանց ե ր գ ի» արտահայտութ յուն ը
ստեղծագործությանը տալիս է ավելի ցավոտ իմաստ․ այդ կորուստը
տեղի է ունենում առանց հերոսական աղմուկի, առանց մեծ
ողբերգության։ Մարդը պարզապես աստիճանաբար հեռանում է։
Գուցե հենց դրա՞ համար է այդ նահանջն ավելի վտանգավոր։
Վեպի ամենակարևոր միտքն ինձ համար այն է, որ ինքնությունը
պահպանվում է ամենօրյա ընտրություններով։ Մարդը իր
ինքնությունը չի պահպանում միայն այն պատճառով, որ ծնվել է
կոնկրետ ընտանիքում կամ ազգության մեջ։ Նա պետք է գիտակցի՝
ինչն է իր համար արժեքավոր և ինչու։ Եթե մարդը չի մտածում դրա
մասին, արտաքին միջավայրը վաղ թե ուշ սկսում է մտածել նրա
փոխարեն։
Վերջիվերջո, «Նահանջը առանց երգի»-ն ինձ համար միայն
հայերի մասին պատմող վեպ չէ։ Այն մարդո մասին է, ով կանգնած է
«ո՞վ եմ ես» հարցի առաջ։ Այն ստիպում է մտածել, թե որքան հեշտ է
կորցնել մ բան, որը երկար ժամանակ բնական և անփոփոխ է
թվում։ Նենեթի և Պետրոսի հարաբերությունն այդ մեծ խնդրի
մարդկային, անձնական արտահայտություններից մեկն է․ նրանց
միջոցով ազգային ինքնության հարցը դառնում է ոչ թե վերացական
գաղափար, այլ կենդանի մարդո ընտրություն, զգացմունք և ներքին
պայքար։
Շահնուրի ստեղծագործությունը հենց դրանով է ինձ համար
արժեքավոր։ Այն չի ստիպում պարզապես դատել հերոսներին։ Այն
ստիպում է հարցնել ինքներս մեզ՝ եթե երբևէ հայտնվենք նման
ընտրության առաջ, մենք ի՞նչ ը կպահպանենք և ի՞նչ ը կզիջենք։
Գուցե ամենամեծ վտանգը այն է, որ մարդը կարող է նույնիսկ
չնկատել, որ արդեն իսկ սկսել է նահանջել։
Գրիգորյան Աննա
Մոտ երկո հազարամյակ առաջ, երբ չինացի վարպետները
կերտում էին «սիրել» հիերոգլիֆը, նրա ամենախորքում՝ հենց
կենտրոնում, զետեղեցին «սիրտ» մասնիկը։ Դա լուռ վկայությունն էր
այն բանի, որ սերը ծնվում է ներսից, լուսավորում և հանգստացնում է
հոգին, որը պատկանում է միայն անհատին։
1950-ական թվականներին, երբ աշխարհը սկսեց պարզեցնել
ամեն ինչ, սիրո վաղեմ էությունն էլ ենթարկվեց փոփոխության։
Սիրտը դուրս մղվեց գրի հիշողությունից․ նրա տեղը զբաղեցրեց
«ընկեր» մասնիկը։ Խորհրդավոր զգացմունքը վերածվեց հանրային
պարտականության։ Սերը, բարձրագույն բանաստեղծության պես,
անհասանելի, անբացատրելի մ պոեզիա է, որը ենթակա չէ
տրամաբանությանը։ Երբ ներսումդ բաբախում է սիրտը, աշխարհը
վերաիմաստավորվում է, իսկ հանրային պարտականությունը
կորցնում է իր ուժը ։
Սերը վերադառնում է իր ակունքներին՝ դառնալով
անհատական, խորհրդավոր մ հրաշք, որը ապրում է միայն քո
սրտում։
Մալխասյան Յանա
Վեպը հերոսի հոգևոր նահանջի մասին է։ Դա նահանջ է
հայրենիքից, ինքնությունից և, ի վերջո, սեփական ես-ից, որը, թերևս,
ամենացավալին է։ Հերոսը կարծում է, թե իր երթը երջանիկ է,
հաղթանակած և նույնիսկ՝ երգով։ Սակայն նահանջը ցնծությամբ չի
ավարտվում․ հաղթանակի երգ չի կարող լինել այնտեղ, ուր մարդը
մոռանում է իրեն և իր անցած ճանապարհը։
Այսօր կարող ես փախչել, վաղը երջանիկ լինել՝ կարծելով, թե
գտել ես մ բան, մ վայր կամ մ նոր կյանք, որը ավելի լավ է, քան
այն, ինչից հեռացել ես։ Բայց մ օր անպայման կգիտակցես, որ
չարժեր փոխարինել սեփականը, քո անհատականը, այն, ինչ քոնն
էր։
Կտխրես, կաղոթես, ինքդ քեզ փարատելո համար կհամոզես,
որ ժամանակը կգա, և ամեն ինչ լավ կլինի, սակայն ժամանակը
հոսում է։ Ժամանակը չի սպասում երբեք։ Հեռանում է այնպես,
ինչպես դո մ օր հեռացար։
Երբեմ մենք ամենից առավել կորցնում ենք այն պահին, երբ
կարծում ենք՝ վերջապես հաղթել ենք։
Հարությունյան Շողիկ

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software