ՀՊՄՀ հեննակետային վարժարանի անգլերենի ուսուցիչ Լիլիթ Խլոյանը այս ամառ արժանացավ բացառիկ պատվի՝ մասնակցելու Օքսֆորդի համալսարանում կազմակերպված անգլերենի ուսուցիչների ամառային սեմինարին։ Տասնյակ երկրների մասնակիցների կողքին նա ուներ առանձնահատուկ դեր՝ լինելով Հայաստանի միակ ներկայացուցիչը։ Սա ոչ միայն մասնագիտական ձեռքբերում էր, այլ նաև պատասխանատվություն։ Նրա խոսքով ամեն դասախոսություն, աշխատարան և երկխոսություն հիշեցնում էր, որ նա ներկա էր ոչ միայն սոսկ անգլերենի ուսուցիչ, այլև որպես իր երկրի մշակույթի, կրթության և լեզվի դեսպան։ Հայաստանի փորձի ու դիտանկյունների ներկայացումը հարստացրեց քննարկումները՝ ընդգծելով բազմազանության ու փոխճանաչման կարևորությունը ժամանակակից կրթահամակարգում։
Օքսֆորդը իր հարուստ պատմություն ունեցող գրադարաններով ու ակադեմիական միջավայրի յուրահատուկ ոգով դարձավ շատ ավելին, քան պարզապես սեմինարի վայր։ Այն վկայեց, որ գիտելիքն ու ուսուցումը կարող են հաղթահարել բոլոր սահմանները՝ միավորելով մարդկանց ընդհանուր նպատակի շուրջ։
Լիլիթ Խլոյանը վերադարձավ Հայաստան՝ զինված նոր գաղափարներով, հարուստ ռեսուրսներով և միջազգային գործընկերների հետ ստեղծած արժեքավոր կապերով, որոնք երկար ժամանակ կծառայեն իր մասնագիտական զարգացմանն ու հատկապես աշակերտների կրթությանը։
Ամենաարժեքավոր համոզմունքը, որով նա վերադարձավ տուն, հետևյալն է․ Հայաստանն իր լիիրավ տեղն ունի համաշխարհային երկխոսությունների մեջ։