Վարժարանցիները Ազգային Ժողովում

05.09.2022

Օգոստոսի 22-ից սեպտեմբերի 2-ը ՀՀ Ազգային ժողովում անցկացվեց երկշաբաթյա ամառային դպրոց։ ՀՊՄՀ Հենակետային վարժարանի Մշակութային հոսքի (Պար լր. վճ. կրթ. ծառ.) աշակերտուհի Գոհար Ասատրյանը և Հումանիտար (Հոգեբանություն ենթահոս) Էլեն Շողիկյանը, հաղթահարելով մրցույթային փուլը, իրենց մասնակցությունն ունեցան այս ծրագրին։ Մեր աշակերտները հնարավորություն ստացան երկու շաբաթ շարունակ այցելել ՀՀ Ազգային ժողով , մասնակցել դասախոսություններին , հանդիպումներ և քննարկումներ ունենալ ԱԺ պատգամավորների, գերատեսչությունների ղեկավարների, ՀՀ նախագահի և այլ քաղաքական գործիչների հետ, ինչպես նաև այցելեցին նախագահական նստավայր,հանրային հեռուստաընկերություն, ՀՀ սահմանադրական դատարան, իսկ երկշաբաթյա ամառային դպրոցն ավարտվեց ՀՀ վարչապետի հետ ունեցած քննարկմամբ։ Այս օրերի ընթացքում ՀՊՄՀ հենակետակին վարժարանի աշակերտները աչքի ընկան իրենց գիտելիքներով, իմացական և մտածական կարողություններով և ինչպես նշում են նրանք. << Սա հիանալի հնարավորություն էր ցույց տալու, որ դեռ դպրոցական տարիքից կարելի է փորձել երկրիդ համար որևէ կարևոր և արժեքավոր քայլ անել և խոստանում են, որ այս օրերին ստացած գիտելիքները հետագայում կկիրառեն Հայաստանի հզորացման համար>>։

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software