Մեր Շրջանավարտները
Ծնվել և կրթություն է ստացել Երևանում։ 1995–2003 թթ. սովորել է Երևանի թիվ 170 միջնակարգ դպրոցում,
իսկ 2003–2005 թթ.՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի
Երևանի հենակետային վարժարանում։
2005 թ. ընդունվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան՝ ընտրելով
ֆրանսերեն և անգլերեն լեզուների ուսուցչի մասնագիտությունը։
2009 թ. ստացել է մանկավարժության բակալավրի աստիճան, ապա ուսումը շարունակել նույն համալսարանի
մագիստրատուրայում՝ «Օտար լեզու և գրականություն (ֆրանսերեն, անգլերեն)» մասնագիտությամբ։ 2011 թ.
մագիստրատուրան ավարտել է գերազանցությամբ։
2012–2016 թթ. սովորել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի հեռակա
ասպիրանտուրայում՝ Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնում։ Նրա գիտական
ուսումնասիրությունների առանցքում ֆրանսերենի դարձվածաբանության ուսուցման հիմնախնդիրներն են։
2026 թ. պաշտպանել է «Դարձվածային միավորների ուսուցման մեթոդական համակարգը ֆրանսերենի
մասնագիտական դասընթացում» թեմայով թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով մանկավարժական
գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Աշխեն Գյուրջինյանի մասնագիտական գործունեությունը ներառում է կրթության, գիտության, միջազգային
համագործակցության, թարգմանության, խմբագրական աշխատանքի և ապահովագրության ոլորտները։
Մասնագիտական ուղու տարբեր փուլերում աշխատել է որպես հայերենի և ֆրանսերենի դասավանդող,
ֆրանսերենի ուսուցիչ և դասախոս, լրագրող, խմբագիր ու թարգմանիչ։
2015–2017 թթ. ֆրանսերեն է դասավանդել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական
մանկավարժական համալսարանում, ինչպես նաև աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան երկարօրյա ուսումնական
համալիրում։
Մասնագիտական գործունեության մեկ այլ կարևոր փուլ կապված է ապահովագրության և վերաապահովագրության
ոլորտի հետ։ 2017–2019 թթ. աշխատել է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ում՝ որպես վերաապահովագրության
մասնագետ, իսկ 2020–2024 թթ. «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ում ղեկավարել է վերաապահովագրության
բաժինը։
2024 թվականից մասնագիտական գործունեությունը շարունակել է Վ. Բրյուսովի անվան պետական
համալսարանում։ 2024 թ. հունիսից զբաղեցնում է համալսարանի Արտաքին կապերի և միջազգային
համագործակցության բաժնի պետի տեղակալի պաշտոնը, իսկ նույն թվականի սեպտեմբերից դասավանդում է
Ֆրանսերենի և ռոմանական բանասիրության ամբիոնում։
Գիտական հրապարակումներ
1. «Դարձվածային միավորների թարգմանության ուսուցման առանձնահատկությունները ֆրանսերենի
մասնագիտական դասընթացում», «Ռուսագիտության արդի հիմնախնդիրները» գիտամեթոդական հանդես, 16
(20), Երևան քաղաքում Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղ, Երևան,
2025, 19 էջ։
2. «Ժողովրդանուն և դիցանուն բաղադրիչներով ֆրանսերեն դարձվածային միավորների ուսուցման
ռազմավարությունը», Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի «Բանբեր», «Լինգվա» հրատարակչություն,
Երևան, 2025, 12 էջ։ Հրապարակումը առկա է նաև ԲՊՀ թվային շտեմարանում։
3. «Հայախոս ուսանողներին ֆրանսերեն դարձվածային միավորների ուսուցման տեխնոլոգիաները»,
«Հայագիտական հանդես», № 3–4 (66–67), Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական
մանկավարժական համալսարան, Երևան, 2024, 21 էջ։
4. «Ֆրանսերենի խոսակցական ոճի դարձվածային միավորների ուսուցման ռազմավարությունը»,
«Ռուսագիտության արդի հիմնախնդիրները» գիտամեթոդական հանդես, 14 (18), Երևան քաղաքում Մոսկվայի Մ.
Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղ, Երևան, 2024, 16 էջ։
5. «Դարձվածային միավորների ընտրության չափանիշներն ու սկզբունքները ֆրանսերենի մասնագիտական
դասընթացում», Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի «Բանբեր. Մանկավարժություն և հասարակական
գիտություններ», № 2 (69), «Լինգվա» հրատարակչություն, Երևան, 2024, 21 էջ։ Հոդվածը հասանելի է նաև
ԲՊՀ թվային շտեմարանում։
6. Հայախոս սովորողներին ֆրանսերեն դարձվածքների ուսուցման մոտեցումների մասին, Հանրապետական
գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, «Լինգվա»
հրատարակչություն, Երևան 2013, էջ 199-206:
7. «Հայերենի «աչք» բաղադրիչով դարձվածքների ֆրանսերեն համարժեքները», «Բանբեր Երևանի Վ.
Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի», № 2, «Գիտական աշխատություններ.
Հայագիտություն և զուգադրական լեզվաբանություն», պրակ Է, Երևան, 2009, 5 էջ։