• image

    Լավագույն կրթություն

    Միտք & Գիտելիք Բանականություն

  • image

    Ազգային արժեքներ

    Հայրենասիրություն & Միասնություն Անկախություն

  • image

    Ընկերություն

    Հավատարմություն & Հարգանք Երջանկություն

Բարի Գալուստ

ՀՊՄՀ-ի հենակետային վարժարան

<<Գիտելիքը և միայն գիտելիքն է մարդուն դարձնում ազատ ու մեծ>>. սա Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի (ավագ դպրոց) կարգախոսն ու կրթության փիլիսոփայությունն է:

Վարժարանը սովորողների և սովորեցնողների համայնք է, որի մանկավարժական դավանանքը /կրեդոն/ միմյանց նկատմամբ հարգանքն ու համագործակցության գիտակցումն ու պատրաստակամությունն է, հավատը սովորողների ուժերի, հնարավորությունների, արժանիքների, օժտվածության և բացառիկության նկատմամբ:

Մեր աշխատանքի առանցքում սովորողն է, իսկ վերջնական նպատակը՝ մտածող, ստեղծարար ու գիտելիքը արժևորող քաղաքացի դաստիարակելը: Գիտելիքներով զինված մարդը ինքնավստահ է, ուժեղ, պաշտպանված ու նպատակասլաց: Նա չի երկնչում հայտնել իր կարծիքը, ազատ է տգիտության կապանքներից:

Այո՛, գիտելիքը մեր աշխարհի բացարձակ արժեքն է: Այն մի զորեղ ուժ է, մի երկաթե ասպար, որն օգնում է մարդուն պայքարել դժվարությունների դեմ: Մարդկանց աշխատանքով ստացված, ամբարված գիտելիքները շարունակ աճում են, դառնում են ավելի խոր, լայն, ավելի ուժեղ ու հենարան են ծառայում մեր աշխարհայացքի, ընդունակությունների և ստեղծագործական ներուժի հետագա անվերջ զարգացման համար: Գիտելիքը մարդու ուղեկիցն է նրա անցնելիք ողջ ճանապարհի ընթացքում, և ինչպիսի հաջողությունների էլ մարդկությունը հասնի այդ փնտրտուքների բավիղներում, էլի կմնան որոնելու, բացահայտելու, ճանաչելու մեծ ու նոր աշխարհներ:

Հոսք

Հումանիտար հոսք
images
Լրագրություն

Ենթահոսք

images
Անգլերեն

Ենթահոսք

images
Հոգեբանություն

Ենթահոսք

Մշակութային հոսք
images
Նկարչություն-դիզայն

Ենթահոսք

Բնագիտամաթեմատիկական հոսք
images
Քիմիակենսաբանական

Ենթահոսք

images
Ֆիզմաթ

Ենթահոսք

Քննական առարկաներ

ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ԱՆՎՃԱՐ Է

  • ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
  • ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ
  • ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՈՒ
  • ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
  • ՖԻԶԻԿԱ
  • ՔԻՄԻԱ
  • ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ
2000+
Շրջանավարտ
98 %
Բուհ ընդունված
28 +
Գիտությունների թեկնածու

2016 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software