ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

2025-2026 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 

ԽԱբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանը (ավագ դպրոցը) հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա 10-րդ դասարանի ընդունելություն՝ հումանիտար (հայոց լեզու, գրականություն, հայոց պատմություն, անգլերեն) և բնագիտամաթեմատիկական (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և աշխարհագրություն) առարկաների խորացված ուսուցմամբ։

Դիմում-հայտերը ընդունվում են  հուլիսի 4-10-ը ներառյալ՝ ժամը՝ 9 00 - 15 00 ։

Մրցույթին մասնակցելու համար դիմորդը օրինական ներկայացուցչի (ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի) հետ  ընդունող հանձնաժողով է ներկայացնում պահանջվող փաստաթղթերի փաթեթը, որը պարունակում է՝

  • դիմում (լրացվում է տեղում),
  • 2 լուսանկար (3x4 չափսի),
  • 9-րդ դասարանի ավարտական վկայականը,
  • ծննդյան վկայական (բնօրինակը և պատճենը),
  • ծնողի անձնագիր (բնօրինակ և պատճեն),
  • սովորողի և ծնողի ՀԾՀ (սոցիալական քարտերի) պատճենները։

Սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթություն տրվում է՝

1) Վարժարանի աշխատակիցների երեխաներին,

2)ՀՀ պաշտպանության, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց երեխաներին։

Փաստաթղթեր ներկայացնելու օրը դիմորդը մասնակցելու է հարցազրույցի։

«Կերպարվեստ և դեկորատիվ կիրառական արվեստ» վճարովի կրթական ծառայությունից օգտվելու համար դիմորդը հուլիսի 11-ին՝ ժամը 1000 -ին,  մասնակցելու է մասնագիտական մրցույթի։

Մրցույթի անցկացման պայմաններն են՝

  • Հիմնական կրթության վկայականի միջին որակական գնահատականի (ՄՈԳ)-ի ցուցանիշը, ինչպես նաև հարցազրույցի արդյունքները:
  • Հավասար արդյունքների դեպքում առավելությունը տրվում է
  • հիմնական դպրոցի ուսումնառության ընթացքում դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաներում դիպլոմ ստացած դիմորդին,
  • ավարտական փաստաթղթում նպատակային առարկաներից առավել բարձր միավոր ունեցող դիմորդին։

Մրցույթի արդյունքները ամփոփվելու են  հուլիսի 14-ին։

Հասցեն՝ Դեղատան 17

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել՝  (010) 59- 22 -72։

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software