Պատմություն

Պատմություն

Վարժարանը տարիներ շարունակ համալսարանին ապահովել է որակյալ կադրերով, լուծել բնագիտամաթեմատիկական ֆակուլտետների ընդունելության թերբեռնվածության խնդիրը: Վարժարանն իր գործունեության բոլոր տարիներին հանդիսացել է համալսարանի մանկավարժական պրակտիկաների կազմակերպման և անցկացման կարևոր բազա: Այնտեղ գիտահետազոտական, փորձարարական աշխատանքներ են կատարում ամբիոնների դասախոսները, ասպիրանտները, հայցորդները, ինչպես նաև մագիստրատուրայում սովորողները:

Վարժարանն իր գոյության 22 տարիների ընթացքում ունեցել է

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. սեպտեմբերի 23-ի թիվ 1098-Ն և 2010թ. փետրվարի 11-ի թիվ 106 որոշումների համաձայն` «Հայկական պետական մանկավարժական համալսարանի Երևանի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միավորվել է ՙԽաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան՚ պետական ոչ առևտրային կազմակերպության հետ:

Խնդրի նման լուծումը կարևոր քայլ է կրթական համակարգում որակական նոր խնդիրների շարունակական բարելավման գործընթացում: Ինտեգրման արդյունքում ապահովվում է կրթական գործունեության շարունակականությունը, լուծվում է մանկավարժական կադրերի պատրաստման հարցում առաջադրվող խնդիրները:

ՀՀ ԿԳ նախարարի Ա/Ք N 554 /10.06.2010թ./ հրամանով ՙԽաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան՚ պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրվել է միջնակարգ ընդհանուր /3-րդ աստիճան/ կրթական ծրագրով գործունեության լիցենզիա: ՀՀ Կառավարության 2011թ դեկտեմբերի 29-ի որոշմամբ «Վ.Թոթովենցի անվան համար 57 hիմնական դպրոցը» տրվել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանակավարժական համալսարանին: ՀՊՄՀ հենակետային (ավագ դպրոց) վարժարանի դասերն այսուհետ անցկացվում են ուսումնական նոր շենքում` Վ.Թոթովենցի անվան թիվ 57 hիմնական դպրոցում:

Ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական, հումանիտար և տնտեսագիտական հոսքերից բացի ձևավորվել են նաև մշակութային (ռեժիսուրա, օպերատորություն, գեղարվեստական լուսանկարչություն, նկարչություն-դիզայն) և հոգեբանամանկավարժական (հոգեբանություն, լրագրություն) հոսքեր: Վարժարանի 10-12-րդ դասարաններում այժմ սովորում է 332 աշակերտ: Վարժարանը համագործակցում է այլ ավագ դպրոց վարժարանների հետ:

Վարժարանի ստեղծման օրից` 1994 - 1999 թթ. վարժարանի աշխատանքները ղեկավարել է պրոֆեսոր Ալեքսանդր Խաչատուրի Ղուշչյանը, իսկ 1999 թվականից մինչ օրս ղեկավարում է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Ավետիսի Սաֆարյանը: Վերջինս նաև համալսարանի գիտական խորհրդի ամդամ է: Վարժարանի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրենն է մանկավարժական գիտությունների թեկնածու Արամ Գրիգորի Հարությունյանը:

Վարժարանում դասավանդում են մանկավարժական համալսարանի համապատասխան ամբիոների առաջատար դասախոսներ, դպրոցական դասագրքերի և ձեռնարկների հեղինակներ և անվանի մանկավարժներ:

Վարժարանում գործում են մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդներ, առարկայական մեթոդմիավորումներ, որոնք մշտապես համագործակցում են համալսարանի համապատասխան ամբիոնների հետ: Վարժարանի մանկավարժները հաճախ տարբեր զեկուցումներով հանդես են գալիս գիտաժողովներում:

2018 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software